12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է.
ՀՀ օրենսդրությամբ, այսօրվանից այլևս քրեորեն պատժելի չէ հրապարակային վիրավորանքը: Մինչև այսօր, նույնիսկ ես առանց վիրավորելու (հազվադեպ) չէի կարողանում արտահայտվել, որովհետև հայոց լեզվում չէի գտնում այն հարմար բառերը, որին սրանք արժանի են: Բայց այսօրվանից, ի հեճուկս սրանց փոխած օրենքի, փորձելու եմ քննադատել առանց վիրավորելու:
Հ.Գ. Ծանոթություն. կապիտուլյանտը, տգետը, հողատուն, պետական դավաճանը, ազգակործան պատուհասը, դիլետանտը և նմանատիպ բառերը սրանց համար վիրավորանք չեն: Այդ բառերը բնորոշում են գործող իշխանության էությունը: Ի դեպ` իրենք էլ չեն հակադրվում այդ բնորոշումներին: