12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ընդդիմադիրները կամ կգան, խելոք կնստեն Ազգային ժողովում կամ կզրկվեն մանդատներից,- ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծես սպառնում է ընդդիմությանը:
Ընդդիմությունը հունիսի 3-ին արտահերթ նիստ էր կազմակերպել եւ իշխանությանը հրավիրել քննարկման՝ ՔՊ-ականները մերժել էին:
ՔՊ-ականները իրենց հարցազրույցների մեծ մասում քննադատում են «Դիմադրություն» շարժումը եւ խոսում ձախողման մասին, չեն մոռանում հատուկ անդրադառնալ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին: Հսկայական ռեսուրսների, ֆեյք ֆաբրիկաների կիրառումը ու ֆիլմային սցենարներով նյութերի տարածումը իրենց ենթարկվող կառույցների ղեկավարներին համոզելու համար է, իբրեւ իրենց իշխանությունը մնայուն է, համոզված է Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանը ՔՊ-Ի զոհասեղանին է՝ Աժ նախագահն է ասում: Թե ո՞վ է զոհասեղանին Սաղաթելյանը ավելի հստակ է պատկերացնում:
Սիմոնյանը Դաշնակցության ներսում խնդիրների մասին է խոսում, ասում է՝ շարժումը պառակտված է տարբեր թեւերի: Իշխան Սաղաթելյանը այս խոսակցությունը բամբասանք է համարում եւ հիշեցնում, որ 23 տարի դաշնակցության անդամ լինելով՝ գրեթե միշտ լսել է նույնաբովանդակ խոսակցություններ:
ԱԺ նախագահը խմբակցության ներսից տեղեկություն փոխանցեց, ՔՊ-ականների կարծիքները կիսվել են՝ մի մասը կողմ է, որ Իշխան Սաղաթելյանին ու Վահե Հակոբյանին հեռացնեն պաշտոններից, մյուս մասը՝ ոչ: Համաձայն չէ, որ նրանց պաշտոնանկությունը քաղաքական պատճառներ ունի:
Երկիրը լուրջ մարտահրավերների եւ սպառնալիքների առջեւ է, իսկ իշխանության օրակարգում ընդդիմությանը պատին սեղմելու թեմաներ են քննարկվում: Իշխան Սաղաթելյանը չի նեղսրտում, որ իշխանությունները իրեն պաշտոնանկ անելու որոշում են կայացրել, փոխարենը վստահեցնում է նման կերպ իր գործունեությունը չի կաշկանդվելու:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում