Սիամական ցուցմունքների մասին աղմկահարույց հայտարարություն արեց փաստաբան Վահե Եփրիկյանը ու հիմնավորեց փաստերով: Հունիսի 3-ին ոստիկանության անօրինական գործողություններից տուժած 9 քաղաքացու դեմ ցուցմունք են տվել երկու ոստիկան՝ բացառապես նույն բառերով:
Պաշտպանյալներից 2-ը կալանավորված են այս ցուցմունքներով: Փաստաբանը նախաքննության գաղտնիությունը չհրապարակելու մասին փաստաթուղթ չի ստորագրել, հետեւաբար ներկայացրեց հատվածներ երկու տարբեր մարդու ցուցմունքներից:
Վահե Եփրիկյանը ընդգծում է, որ ցուցմունքները վերաբերում են հունիսի 3-ին կառավարական առանձնատանը հարող հատվածի դեպքերին, մինչդեռ ցուցմունքում խոսքը բոլորովին այլ գործի մասին է:
Վահե Եփրիկյանի խոսքով՝ իր պաշտպանյալներ Ցական Ցականյանը եւ Արամ Տեր-Հարությունյանը կալանավորված են ֆորմալ եւ բովանդակային առումով առոչինչ, անգամ ոչնչություն կասկածներով, որոնք նախաքննությունը հիմնավոր է համարել նշված ցուցմունքներով:
Փաստաբանը գնացել է Իջեւան եւ փաստաբանական հարցման ենթարկել Զոհրակ Ասիրյանին, ով հայտնել է, որ այդ ցուցմունքի հետ ինքը առնչություն չունի: Փաստաբանը դիմում է վարույթն իրականացնող մարմիններին
Այս ամենի համար Վահե Եփրիկյանի դեմ նյութեր են նախապատրաստվում. նրան զանգել են ու հրավիրել Տավուշի մարզի ոստիկանություն՝ բացատրություն տալու: Փաստաբանը չի զարմանում, պարզապես այս գործելաոճը համարում է աբսուրդի շարունակություն:
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում