12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
144-ը 144-ի դիմաց. սա գերիների ամենախոշոր փոխանակումն է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր:
«Բարի կամքի դրսեւորում» անվան տակ Մոսկվան այլ ուշագրավ որոշում է ընդունել, որով թերեւս ավարտվում է Ուկրաինայի ծովային բլոկադան: Ռուսական կայազորը դուրս է եկել սեւծովյան Զմեինի կղզուց, որը դեռ պատերազմի սկզբում ռուսների վերահսկողության տակ էր անցել ու, ամեն դեպքում, ռազմավարական նշանակություն ուներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այդպիսով Կիեւը չի կարողանա շահարկել սպասվող պարենային ճգնաժամի թեման, միջազգային հանրությունն էլ կտեսնի՝ Ռուսաստանը չի խոչընդոտում ՄԱԿ-ի` Ուկրաինայի տարածքից գյուղմթերքի արտահանման մարդասիրական միջանցք կազմակերպելու ջանքերը: Մինչդեռ, Ուկրաինայի իշխանությունները կղզին իրենց ուժերի վերահսկողությանը հանձնելը որպես սեփական հաղթանակ են ներկայացնում ու պնդում՝ ռուսական ուժերը պարզապես չեն դիմացել իրենց հրետանային, հրթիռային ու օդային հարվածներին:
Կիեւի տոնական տրամադրությունը, սակայն, փչացրել է Դամասկոսը: Ռուսաստանից հետո ՄԱԿ-ի երկրորդ անդամ երկիրը՝ Սիրիան է ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը:
Զելենսկին տեղի ունեցածն այսպես է մեկնաբանում՝ Մոսկվային, ամեն դեպքում, հաջողվեց Դամասկոսից կորզել այդ որոշումը:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը