կարևոր
721 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-30 19:30

Անցում դեպի անկանխիկ գործարք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եթե հուլիսի 1-ից մտադիր եք որեւէ բան գնել կամ վաճառել, որի արժեքը սկսվում է 500 հազար դրամից, ապա գործարքը իրականացնելու եք միայն անկանխիկ եղանակով: Իսկ անհատ ձեռներեցների եւ կազմակերպությունների համար այդ շեմը 300 հազարն է: Քաղաքացիների համար էլ 2023-ի հուլիսից է նվազելու՝ հասնելով 300 հազարի: 
Գործադիրն իր այս քայլը հիմնավորում է՝ որպես ստվերային տնտեսության կրճատում, որը թույլ կտա ավելի շատ հարկ ու տուրք հավաքել: Ընդդիմադիր պատգամավորը, թեեւ գաղափարը լավն է համարում, բայց դա, ըստ նրա, չպետք է լինի պարտադրանք: Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ խնդիրն այն է, որ տուժողը լինելու է հասարակությունը, իսկ շահողը՝ բանկերը: 
Անշարժ գույքի գործակալության տնօրենի համար նոր օրենքը ողջունելի է, քանի որ բազմաթիվ լրացուցիչ քաշքշուկից ազատվելու են: Սակայն, Անդրանիկ Հարությունովը շեշտում է՝ վերահսկման մեխանիզմները պետք է լավ մշակել, հակառակ դեպքում զարտուղի ճանապարհներ միշտ կգտնվեն: 
Հասարակությունն այս փոփոխությանը պատրաստ չէ, իսկ գործարար միջավայրին ժամանակ է պետք բացառապես անկանխիկ հաշվարկներով աշխատելու համար՝ ասում է Խաչատրյանը: 
Ի դեպ, եթե գործարքը երկու կազմակերպության միջեւ է, ապա որեւէ նշաձող չկա՝ բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Օրենքի որոշ ժամկետներ տարբեր են Երեւանի եւ մարզերի համար: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը