<<Անգլերենը Բրյուսովում․ անցյալը, ներկան, ապագան>> խորագրով միջազգային գիտաժողովը Բրյուսովի անվան պետական համալսարանում կազմակերպվել է Անգլերենի ամբիոնի 85-րդ տարեդարձի առիթով: Սկիզբ առնելով 1937 թվականին՝ Անգլերենի ամբիոնը Հայաստանում հիմք է դրել օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը եւ դրա գործնական կիրառմանը: Այն շարունակապես զարգացել եւ ընդլայնել է մասնագիտական ոլորտները՝ նպատակ ունենալով պատրաստել անգլերենի որակյալ մասնագետներ՝ ասացին բանախոսները:
Անգլերենի ամբիոնն ունի ավանդույթներով լի պատմություն եւ ավելի քան ութ տասնամյակ հավատարիմ մնալով իր կոչմանը՝ կրթել ու դաստիարակել է առաջադեմ եւ գիտակից սերունդներ, ովքեր իրենց անգնահատելի ավանդն են ունեցել մասնագիտական տարբեր ոլորտներում՝ ասացին հոբելյանական միջոցառմանը: Ամբիոնը թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային ներուժի մեծ ժառանգություն է ստացել եւ փորձելու է պատվով կրել այն արժեքները, որոնց հավատարիմ է եղել արդեն 85 տարի:
Բրյուսովի համալսարանի Անգլերենի ամբիոնի 85-ամյա հոբելյանի օրը շնորհակալագրեր շնորհվեցին վաստակաշատ դասախոսներին:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում