12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Եվրամիությունը չի կարողանա իր բյուջետային պահուստներից միջոցներն օգտագործել հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման համար: Այդ մասին հայտարարել Է հակաճգնաժամային կառավարման եվրակոմիսար Յանեզ Լենարչիչը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հունիսի 30-ին։
Պաշտոնյայի խոսքով՝ Եվրամիությունը պետք Է գործի դնի ավելի շատ միջոցներ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության «հետեւանքների», ինչպես նաեւ ներքին դժվարությունների եւ գլոբալ ճգնաժամերի «հաղթահարման» համար: Լենարչիչը նշել Է, որ Եվրամիությունը քննարկում Է մի քանի միջոցներ, թե ինչպես կարելի Է օգնություն ցույց տալ, դրանց թվում տրաստային հիմնադրամի կամ «փոխառությունների համատեղ սխեմայի» ստեղծումը՝ համանման այն սխեմային, որ կիրառվեց կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար:
«Ինչը, որ հաստատ տարբերակ չԷ, ներքին պահուստների որոնումն Է ԵՄ-ի բյուջեում, քանի որ դրանք այլեւս գոյություն չունեն»,- ասել Է Լենարչիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: