12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 30-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը՝ հետագա փլուզումներից խուսափելու համար:
Հիմնավորման համաձայն, անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային համապատասխան հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա և վերացնել վտակը (փակել մուտքը և ելքը) հետագա փլուզումներից խուսափելու համար:
Ինչպես նաև առաջարկվում է նախատեսել սահմանային համապատասխան նշանի մոտ, Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատվար (պատնեշ)՝ Արաքս գետի ջրերը նախկին հունը ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը: