05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Բացառվում է Հայաստանի տարածքով միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ: Այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մեր քաղաքականությունը շարունակում է սա մնալ. երբ հայտարարում ենք, որ մեր դիրքորոշումներն ավելի մոտ են, դա նշանակում է, որ մենք առաջ ենք գնացել միայն այն տրամաբանությամբ, որ սահմանային վերահսկողություն է լինելու: Հայաստանում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որեւէ ճանապարհ»,-ասաց նա:
ԱԽ քարտուղարի խոսքով` ապաշրջափակումը քննարկվել է և Մոսկվայում, եւ Բրյուսելում.
«Երկար ժամանակ Ադրբեջանն ասում էր, որ միջանցք է քննարկվում: Եթե չեմ սխալվում, նոյեմբերի 6-ին, երբ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը Երեւանում էր, հայտարարեց, որ միջանցքային տրամաբանությամբ որեւէ հարց չի քննարկվում: Նույնը եղավ Բրյուսելի բանակցություններից հետո: Միշելի խոսնակը հրապարակային հայտարարեց, որ որեւէ միջանցք երբեք չի քննարկվել: Սա ցույց է տալիս, որ բանակցություններում մեր մոտեցումը միշտ սա է եղել եւ շարունակում է սա մնալ»,-հավելեց նա: