կարևոր
700 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-30 14:08

Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել

Աշխաբադում ՌԴ նախագահն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր:

Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել նաև Արցախի Հանրապետության հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցերը:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախապատրաստվում են ՌԴ վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը Ադրբեջան։