15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Կնեսետը վերջնական ընթերցմամբ օրենք է ընդունել ինքնարձակման մասին եւ նոր խորհրդարանական ընտրությունները նշանակել նոյեմբերի 1-ին: Այդ մասին հաղորդել է The Jerusalem Post-ը:
Նախքան ընտրությունները վարչապետի պարտականությունները կատարելու է Իսրայելի ԱԳՆ-ի ղեկավար Յաիր Լապիդը:
Ըստ օրինագծի, ինքնարձակման եւ նոր ընտրությունների անցկացման շուրջ նախնական քվեարկությունը պետք է անցկացվեր հունիսի 29-ին, սակայն այն մեկ օրով հետաձգվել է, քանի որ առանձին պատգամավորներ պնդել են, որպեսզի ինքնարձակումից առաջ մի շարք առաջարկությունների շուրջ քվեարկություն անցկացվի:
Խորհրդարանն արձակելու մտադրության մասին վարչապետ Նաֆտալի Բենեթը եւ ԱԳՆ-ի ղեկավար Յաիր Լապիդը հայտարարել էին անցած շաբաթ:
Ընդդիմադիր պատգամավորները, ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, քվեարկությունից հետո այդ օրը «տոն» են համարել: Նրանց կարծիքով, ավարտվում է «վատագույն կառավարության» գոյությունն Իսրայելի պատմության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: