կարևոր
1246 դիտում, 10 ամիս առաջ - 2022-06-30 13:11

Վաղը որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

Վաղը որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 1-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի «Ամառանոցային» թաղամասի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը, նույն օրը՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղի գազասպառողների գազամատակարարումը, նույն օրը՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 16:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովինար բնակավայրի 3-րդ թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: