12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ուժեղ քամու և տեղացած անձրևի պատճառով` Ասկերանի շրջանի բնակիչները նյութական մեծ վնասներ են կրել։
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկ՝ հունիսի 29-ի երեկոյան, Ասկերանի շրջանում տեղացած անձրևի և ուղեկցող ուժգին քամու հետևանքով, ավերածություններ են տեղի ունեցել շրջանի Ռև, Խրամորթ, Խնձրիստան և Նորագյուղ համայնքներում։
Նշված բնակավայրերում պոկվել են մի շարք տների և օժանդակ շինությունների տանիքները, վնասվել էլեկտրալարերը, այգիներն ու բերքատու ծառերը։
Հասցված վնասների ընդհանուր չափը ճշտվում է։