կարևոր
1177 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-30 12:24

Փաշինյանին մի տարվա գրիչ ենք բերել, որ ուրիշների գրիչները չգողանա․ ակցիա կառավարության շենքի դիմաց

Փաշինյանին մի տարվա գրիչ ենք բերել, որ ուրիշների գրիչները չգողանա․ ակցիա կառավարության շենքի դիմաց

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցները գրիչներ էին բերել իրենց հետ՝ նշելով, որ այն վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար է։

«Քեզ մի տարվա գրիչ ենք բերել, որ ուրիշների գրիչները չգողանաս, ամոթ է։ Թող մի տարվա գրիչների պաշար ունենա, որ մեր երկրի պատվի հետ այլևս չխաղա»,- ասաց նա։

Կառավարության շենքի մոտ ակցիա էին իրականացնում նաև անհետ կորած զինծառայողերի ծնողները։ Նրանցից մեկի և գրիչներով ակցիա իրականացնող քաղաքացու միջև միջադեպ եղավ այն բանից հետո, երբ անհետ կորած զինծառայողի հայրը պահանջեց դադարեցնել ակցիան և խնդրեց չխանգարել իրենց։