կարևոր
1543 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-30 11:37

Հասկանալի է, որ հակված եք հանձնելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք. Գևորգ Դանիելյան

Հասկանալի է, որ հակված եք հանձնելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք. Գևորգ Դանիելյան

Հայ երեսփոխաններ, պետական ու քաղաքական գործիչներ, անչափ խնդրում եմ զուսպ եղեք, պատեհ, անպատեհ դատողություններ մի արեք տարածքների պատմական պատկանելության և իրավական առանցքային հարցերի շուրջ: Հասկանալի է, որ հակված եք հանձնելու ու զիջելու, սակայն այլ պատճառաբանություններ փնտրեք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր,  արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյւանը:

Նա նաեւ նշել է. «Հաջորդ սերնդին մի զրկեք արժանապատիվ, խելամիտ որոշումներ կայացնելու և գործելու տարրական հնարավորությունից:

Վերջապես, դուք ոչ պատմության, ոչ էլ իրավագիտության գիտակ չեք, ինչը բազմիցս է միանշանակ բացահայտվել, իսկ իբր թե տվյալ իրավիճակն արդարացնելու համար պնդումներ անելը չի սահմանափակվելու ներկա զարգացումներով, այլ գործելու է բումերանգի օրենքը ....»։