կարևոր
853 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-30 10:52

Սա ևս մեկ ապացույց պետք է լինի այն անձանց համար, որոնք սին հույսեր ունեն Սկանդինավիաներում թշնամուց ապաստան գտնելու․ Ոսկանյան

Սա ևս մեկ ապացույց պետք է լինի այն անձանց համար, որոնք սին հույսեր ունեն Սկանդինավիաներում թշնամուց ապաստան գտնելու․ Ոսկանյան

Քաղաքակիրթ ու ժողովրդավար Արևմուտքի «օրհնությամբ» և ճնշման տակ ոչ պակաս քաղաքակիրթ ու ժողովրդավար Շվեդիան և Ֆինլանդիան Էրդողանական վարչախմբի հետ հուշագիր են ստորագրել այդ երկրների՝ ՆԱՏՕ մուտքի թուրքական արգելքը հաղթահարելու նպատակով, որով փաստացիորեն զոհաբերվել է նույն այդ Արևմուտքում այդքան գովերգվող մարդու իրավունքների սկզբունքը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Թուրքիայի կողմից հետապնդվող և սկանդինավյան երկրներում ապաստան ստացած քուրդ հասարակական ու քաղաքական գործիչներն արտահանձնվելու են էրդողանական վարչախմբին, ինչով ևս մեկ անգամ փաստվելու է, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները ոչինչ են՝ զուտ շղարշ ու գործիք, եթե դրանք հակասում են աշխարհաքաղաքական շահին։

Սա ևս մեկ ապացույց պետք է լինի այն անձնաց համար, որոնք սին հույսեր ունեն, թե Հայաստանի, Աստված մի արասցե, կործանման դեպքում թշնամուց ապաստան կգտնեն իբր ապահով պայմանական Սկանդինավիաներում, որ նման ապաստան գոյություն չունի․ դաժան է, բայց փաստ, որ այդ դեպքում մեզ բոլորիս ստրկացնելու են, մորթելու, արտահանձնելու, հետապնդելու, ուստի ելքը մեկն է՝ կործանել թշնամուն»,- գրել է Ոսկանյանը։