կարևոր
697 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-29 20:45

Խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ խախտվել է լրագրողների իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի դեպքերն են, երբ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հարվածեց լրագրողի միկրոֆոնին: Նույն օրը Աբովյան փողոցում անվտանգության աշխատակիցները բռունցքով խփեցին AntiFake-ի թղթակցին, հրմշտեցին օպերատորին ու փորձեցին բերման ենթարկել: Մեկ այլ ակցիայի ժամանակ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին «Իրավունքի» թղթակցի հանդեպ: Yerkir.am կայքի խմբագրին խմբով՝ բռուցքներով հարվածեցին մարմնի բոլոր մասերին, պատռեցին վերնաշապիկն ու նստեցրին մեքենան, որ բերման ենթարկեն՝ չնայած նա հետեւողականորեն ցույց էր տալիս լրագրողի վկայականը: 
Ընդդիմության խաղաղ անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների կիրառած բռնությունների հետեւանքով խախտվել են բազմաթիվ լրագրողների իրավունքներ. չնայած տեսանյութերում առկա ապացույցներին՝ հատուկենտ քրեական գործեր են հարուցվել: 
Թագուհի Թովմասյանը լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է ուղարկել լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին: Նա խնդրել է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումներն՝ ի պաշտպանություն լրագրողների իրավունքների: 
Փաշինյանի առցանց ասուլիսում լրագրողները թիրախավորվեցին ամենաբարձր մակարդակով. ասուլիսը բոյկոտած՝ ավելի քան 50 լրատվամիջոցների ներկայացուցիչների վարչապետը պիտակավորեց ինչպես կարող էր: 
Լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության ղեկավարն ասում է՝ պետք է հանդուժողականություն ցուցաբերել եւ չխանգարել ցանկացած լրատվամիջոցի մասնագիտական գործունեությունը:

Մանրամասները՝ Զարուհի Սահակյանի տեսանյութում