05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Բաքվի բռնապետը ապրիլի 6-ի եռակողմ հանդիպման ընթացքում Եվրախորհրդի նախագահի ներկայությամբ խոստացել էր գերիների խումբ ազատ արձակել, սակայն տեղի չունեցավ. ինչո՞ւ՝ Փաշինյանն է մեկնաբանում:
Չվերադարձնելով գերեվարված մեր հայրենակիցներին Ալիեւը փորձում է ռուս խաղաղապահներին վարկաբեկել,- Փաշինյանն է կարծում: Սակայն ինքն էլ ոչ բառացի, բայց կարծես նույն բանն է ակնարկում:
Փաշինյանը 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից առաջ հայտարարում էր, որ գերեվարված մեր եղբայրները մեզ կներեն ու պատրաստ էր որդուն տալ գերիների դիմաց:
Ամիսներ անց, երբ քարոզարշավը վաղուց ավարտված էր եւ իշխանությունները հասկանում էին, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի՝ ադրբեջանցի գերիներին վերադարձնելու կետը կատարել են, բայց Ադրբեջանին հայ ռազմագերիներին վերադարձնել չեն կարողացել պարտադրել, սկսեցին հռետորաբանություն փոխել:
Վերջին անգամ հայ գերիների վերադարձ փետրվարի 7-ին է տեղի ունեցել, գերիների ծնողներին սկսել են համոզել, թե ՊԱՏՃԱՌԸ ընդդիմության ցույցերն են, կամ տասնամյակներ շարունակ ապրիլքսանչորսյան ջահերով երթի մեկնարկից առաջ այրվող Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները: Նման մի կարծիք Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած հայտնի միջադեպի ընթացքում հնչեց:
ՄԻԵԴ-ում գերիների հարցով Հայաստանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը այնուամենայնիվ համոզված է՝ Հայաստանի իշխանությունները միջազգային ատյաններում պատշաճ չեն ներկայացնում գերեվարված զինծառայողների խնդիրները եւ չկա քաղաքական գծի հետեւողականություն:
Իշխանականները միջազգային ատյաններում շարունակում են այս հարցը բարձրացնել, Փաշինյանն է վստահեցնում, սակայն մինչ այս պահը Բաքուն հայտնում է 38 հայ ռազմագերու մասին պաշտոնական տվյալներ, մինչդեռ Սահակյանի փոխանցմամբ փաստեր կան, որ ըստ ոչ պաշտոնական ցուցակների՝ Բաքվի բանտերում 118 անձ է պահվում, որոնց իրավունքները որեւէ կերպ չեն պաշտպանվում:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում