կարևոր
625 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-29 17:33

Խերսոնի մարզը նախապատրաստվում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի

Խերսոնի մարզը նախապատրաստվում է Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի

Խերսոնի մարզի իշխանությունները սկսել են նախապատրաստվել հանրաքվեի, որով կորոշի տարածաշրջանը Ռուսաստանի Դաշնությանը միացնելու հարցը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ,  հայտարարել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի  ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։

«Այո, մենք պատրաստվում ենք հանրաքվեի, և մենք այն կանցկացնենք: Ինչքան էլ տարօրինակ է, Խերսոնի մարզը կորոշի միանալ Ռուսաստանի Դաշնությանը, կդառնա լիարժեք սուբյեկտ», - ասել է Ստրեմուսովը։

Նա նաև հայտարարել է, որ մարզի իշխանությունները հանրաքվեի նախապատրաստման համար սկսել են տարածաշրջանում բնակվող բնակչության հաշվառման գործընթացը։