15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հաշվի առնելով Ստեփանակերտ-Երևան անվճար հիմունքներով միջպետական երթուղուց օգտվողների պահանջարկի սեզոնային աճը, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի հուլիսի 7-ից ուղևորափոխադրումները կկազմակերպվեն միայն պատերազմում զոհվածների ընտանիքներիի անդամների (այսինքն՝ ծնող, երեխա, ամուսին, քույր, եղբայր), հաշմանդամների, պետության կողմից ուղեգրով վիրահատության մեկնող (մեկ ուղեկցողի հետ) և տեղահանվածների համար շաբաթվա՝ երկուշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին, ժամը 13:30-ին Ստեփանակերտի մարզադաշտի ներքևի հարակից կանգառից:
Հերթերից և լրացուցիչ բարդություններից խուսափելու նպատակով՝ անհրաժեշտ է նախապես հերթագրվել, ինչի համար խնդրում են զանգահարել 047 94-84-35 հեռախոսահամարին, շաբաթվա՝ երկուշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրը 9:00-13:00 և 14:00-18:00 ժամերին: