կարևոր
1306 դիտում, 11 ամիս առաջ - 2022-06-29 16:21

Խորհրդարանում մեկնարկել է Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը

Խորհրդարանում մեկնարկել է Գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը: Փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկել է ժամը 16:00-ին, կտևի մինչև 17:00-ն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Աննա Վարդապետյանը 2020 թվականի մարտի 2-ից զբաղեցնում է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին: