կարևոր
880 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-29 17:10

Վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 30-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքան կնվազի:

Երևանում հունիսի 30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Գիշերը կդիտվի +19, ցերեկը՝ +36, երեկոյան՝ +29 աստիճան ջերմություն։