կարևոր
1081 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-29 16:12

18-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

18-ամյա տղան շինարարական աշխատանքներ կատարելիս բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել

Այսօր՝ հունիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնելկ է Շահումյան գյուղ, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի տեղակալ Նավասարդյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնակատար Արտավազդ Սարգսյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Վահե Միրզոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։15-ի սահմաններում նույն գյուղի Երևանյան փողոցի 2 հասցեի դիմաց գտնվող նույն գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աբգար Զաքարյանին պատկանող կիսակառույց շինության տանիքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ մոտ 3 մետր բարձրությունից Արարատի մարզի բնակիչ՝ 18-ամյա Գառնիկ Գ-ն վայր է ընկել և տեղում մահացել։ Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: