05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի համար նահատակվածների ու անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա կապակցությամբ պետական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ հունիսի 29-ին այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և մասնակցել օրվա խորհրդին նվիրված հուշ-ցերեկույթին։ Ինչպես տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարն այցելել է զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների շիրիմներին։