15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Աջակցել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում այնքան, որքան պետք է. սա են խոստացել Կիեւին «Մեծ յոթնյակի»՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի եւ Ճապոնիայի առաջնորդները: Զենք էլի կուղարկեն, պատժամիջոցներն էլ կպահպանեն ու դեռ կավելացնեն: Համենայն դեպս, գագաթնաժողովին հայտարարել են միայն Ռուսաստանից ոսկու ներկրման արգելքի մասին: Ինչպես հյուրընկալ երկրի՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն է բառացիորեն ասել, կշարունակեն հետեւել ու «բարձրացնել այս պատերազմի տնտեսական ու քաղաքական գինը»:
Այս ուղերձը դեռ չէր հասել նախագահ Վլադիմիր Զելենսկուն, երբ, ուկրաինական կողմի պնդմամբ, հրթիռային հարձակման ենթարկվեց Կրեմենչուգի առեւտրի կենտրոնը: Այդտեղ դեպքի պահին, Կիեւի վստահեցմամբ, մինչեւ 1000 մարդ է եղել: Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, կան վիրավորներ: Ավելի քան 3 տասնյակ մարդ անհետ կորած է համարվում: Ուկրաինայի իշխանությունները հարձակման համար մեղադրում են ռուսական զորքերին, իսկ Մոսկվան տեղի ունեցածն անվանել է «Բուչայի ոճի սադրանք»: Ահա թե ինչպես է մեկնաբանել կատարվածը Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը վերջին ճեպազրույցում:
Ինչեւէ, Զելենսկին Ռուսաստանին «աշխարհի ամենամեծ ահաբեկչական կազմակերպություն» է որակել, «Մեծ յոթնյակի» առաջնորդներն էլ խոստացել են՝ Վլադիմիր Պուտինը պատասխանատվության կենթարկվի «պատերազմի հանցագործությունների» համար: Խոստումներ տալուց ու պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո համաշխարհային առաջնորդները մեկնել են Մադրիդ, որտեղ էլ նրանց սպասում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Թե ինչ են այդտեղ հաստատելու, Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարն արդեն անոնսել է. ՆԱՏՕ-ն ուզում է ավելացնել իր արագ արձագանքման ուժերում ընդգրկված զինվորականների թիվը՝ 40,000-ից հասցնելով ավելի քան 300 հազարի:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում