կարևոր
502 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-29 10:51

Պուտինը պարգևատրել է Ռամզան Կադիրով

Պուտինը պարգևատրել է Ռամզան Կադիրով

Գրոզնիում տեղի է ունեցել Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի և Հյուսիսային Կովկասի դաշնային շրջանում Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ Յուրի Չայկայի աշխատանքային հանդիպումը, որի շրջանակում քննարկվել են տարածաշրջանի զարգացման արդիական հարցեր, հայտնում է gtrkvainah.tv-ն:

Հանդիպման ընթացքում Յուրի Չայկան Ռամզան Կադիրովին հանձնել է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի պատվոգիրը՝ սոցիալապես նշանակալի միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ներդրած ավանդի համար։

«Անկասկած, այս պարգևը լավագույն գնահատականն է իմ համեստ աշխատանքին՝ ի շահ Չեչնիայի Հանրապետության։ Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում Վլադիմիր Վլադիմիրովիչին բարձր վստահության համար։ Նշեմ, որ դաշնային կենտրոնը մեզ ամենաակտիվ օգնությունն է ցուցաբերում ծրագրերի իրականացման գործում»,- նշել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարը։