կարևոր
544 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-29 10:01

Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա. «Հրապարակ»

Զարուհի Բաթոյանը փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատախազությունն ուսումնասիրել է եւ պարզել, որ 2020 թվականից հետո մանկատան նախկին սաներին պետական ծրագրով բնակարան ապահովելու ընթացքում եղել են չարաշահումներ։ Քեական գործ է հարուցվել «Պաշտոնեական անփութություն» հոդվածով (ՀՀ քրեական օրենսգրքի 315- րդ հոդվածի 1-ին մաս)։

Մինչեւ այս տարվա սեպտեմբերի 1-ը 163 նախկին սանի պետք է բնակարան տրամադրվեր, սակայն, ըստ դատախազության տվյալների, այս 163 նախկին սաների թվում կան այնպիսիք, ովքեր օրենքով իրավունք չեն ունեցել բնակարան ստանալ։ Պետծրագրով նախատեսված է, որ նրանք, ովքեր մշտական բնակության նպատակով այլ բնակավայր են տեղափոխվել կամ 6 ամսից ավելի չեն բնակվել պետության տված բնակարաններում, կորցնում են պետության տրամադրած կացարանը։

Պարզվել է, որ ցուցակում ներառված անձանցից 1-ը մահացել է 2018 թվականին, 27 հոգի գտնվել է ՀՀ-ից դուրս, 47-ի բնակվելու փաստը կասկածի տակ է, 6 շահառու ունի սեփականության իրավունքով գրանցված գույք եւ այլն: Նշված խախտումների համար նախարարության ստորաբաժանումներից պատասխանատու է սոցիալական աջակցության վարչությունը, եւ այս մասին դատախազությունը հատուկ նշել է իր տարածած նյութում։

Հավանաբար, միտումն այն է, որ կարդացողը հանկարծ չկարծի, թե չարաշահումների պատասխանատուն այն ժամանակվա նախարար, այժմ նիկոլական պատգամավոր Զարուհի Բաթոյանն է։ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ 2020 թվականին չարաշահումների համար «պատասխանատու» վարչության պետերը երկուսն են եղել՝ Սասուն Համբարձումյանը, որն աշխատել է 16.07.20-ից մինչեւ 16.03.21-ը եւ հեռացել է սեփական դիմումի համաձայն, եւ Աստղիկ Մինասյանը։ Նա այսօր էլ Ժողովրդագրության եւ ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետն է (սա վարչության լիարժեք անվանումն է)։

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում