Թուրք եւ ոտքերի փոշի պիտակները զոհերի հարազատներին նետեց պետական մեղադրող Մուրադյանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանության դեպքի առթիվ վերաքննիչ դատարանում դատաքննության ժամանակ: Իրավիճակը լարվեց, զոհերի հարազատների նյարդերը տեղի տվեցին: Քիչ անց նրանք փորձեցին պատասխան պահանջել դատախազից: Քաշքշոց՝ հարազատների եւ կարգադրիչների միջեւ:
Զոհված Մենուա Հովհաննիսյանի մոր համոզմամբ՝ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու՝ Փաշինյանի հայտարարությունից հետո մարդիկ պետք է ընդվզեին: Արդարադատությունն էլ ցավոք մնում է ոտնահարված եւ անարգված, անդրադարձավ դատավորներին:
Մեր որդիների մահվան մեղավորները անպայման պատասխան են տալու,- ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Նրա որդին էլ զոհվել է քառասունչորսօրյա պատերազմում։
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց Արծվիկ Մինասյանի եւ Հակոբ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը. Փաշինյանի դեմ Դավաճանության հոդվածով գործ չի հարուցվի: Արծվիկ Մինասյանը վստահ է, որ սա դատավոր Կարեն Բիշարյանի համար կրեդիտ էր, որպեսզի նա ընտրվի Վճռաբեկ դատարանի դատավոր: Նրա թեկնածությունը նաեւ ներկայացված է ԱԺ-ում, որպես բարձրագույն դատարանի դատավորի թեկնածու:
Բողոքը կվիճարկվի Վճռաբեկ դատարանում: Արծվիկ Մինասյանը նշեց՝ մերժման դեպքում կդիմեն նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան։
Մանրամասները՝ Լուսին Ղազարյանի տեսանյութում