Նախնական ըմբռնում կա. «Լաչինի միջանցք»-ի գործող երթուղին պետք է փոփոխության ենթարկվի. այս պարագայում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնելու այն տարածքները, որոնք չեն գտնվում նախկին ԼՂԻՄ սահմանի կազմում․Հայաստանի վարչապետն է հայտարարում:
Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո «Լաչինի միջանցքը» գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Պաշտոնական Բաքուն բազմիցս հղում է կատարում փաստաթղթի 6-րդ կետին, ըստ որի «Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման նախագիծ»:
Դեռ մեկ տարի ժամանակ կա .Փաշինյանն է շետում:
Ադրբեջանը սկսել եւ արագությամբ ասֆալտապատում է Բերձորը շրջանցող նորակառույց ավտոճանապարհը: Եթե Ադրբեջանին հաջողվի նոր ճանապարհով փոխարինել «Լաչինի միջանցքը», ապա այն խիստ վտանգավոր հետեւանքներ է ունենալու, որոնք առաջացնելու են անվտանգային ու քաղաքական նոր սպառնալիքներ Արցախի եւ Հայաստանի համար,- վստահ է թուրքագետ Գեղամյանը:
Փաշինյանի խոսքով այս ճանապարհը, ըստ փաստաթղթի, պետք է լինի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. Փառուխն էլ «ըստ փաստաթղթի» պետք է ռուս խաղաղապահների վորահսկողության տակ լիներ, այնտեղ այս պահին ադրբեջանական զորքեր են:
Բերձորի, Սուսի, Աղավնոյի բնակիչների կեցության հարցերը կառավարությունը կլուծի. Փաշինյանի առաջարկած ելքն է: Մինչդեռ Աղավնոյի համայնքապետը, որ բազմանդամ ընտանիքով ու ամբողջ գյուղի բնակիչներին ոգեշնչելով՝ մեկ օր անգամ չի լքել գյուղը ամբողջ պատերազմի ընթացքում, այսօր էլ վճռական է՝ Փաշինյանը չի կարող որոշել իր ու զոհված ընկերների պահած հողի ճակատագիրը:
Հայրենազրկում, հայկական ժառանգության ոչնչացում եւ անվտանգային նոր սպառնալիքներ. սրանք են լինելու հետեւանքները «Լաչինի միջանցք»-ի հանձման, որ ժողովուրդը «կյանքի ճանապարհ» է կոչում:
Մանրամասները ներկայացնում է Անի Նահապետյանը