կարևոր
1483 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-28 21:25

Ադրբեջանը նոր պատերազմի լեգիտիմություն է կուտակում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը կաթիլ-կաթիլ նոր պատերազմի լեգիտիմություն է կուտակում. ասում է Հայաստանի վարչապետը: Այլ կերպ ասած՝ մեզ նոր պատերազմ է սպառնում: 
Սա էլ պաշտպանության նախարարն էր ասում երեք շաբաթ առաջ: Նիկոլ Փաշինյանը թեեւ, կարծես թե, Պապիկյանի այս խոսքերին ծանոթ չէր, բայց տեղում փորձում է հիմնավորում գտնել դրանց: 
Եթե ժամերի, օրերի, շաբաթների հարց է պատերազմը, ի՞նչ է անում Հայաստանն այդ ուղղությամբ: 
Այդ նույն ընթացքում Ադրբեջանը ռազմատենչ հայտարարություններին զուգընթաց զինվում է: 
Պատերազմից 5 պակաս՝ ինչպես նկարագրում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, Հայաստանը 4 ամիս է՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ չունի: Փաշինյանն ասում է՝ կունենանք, երբ օրենսդրական փոփոխություններ արվեն, այսինքն, երբ ԳՇ պետը ենթարկվի պաշտպանության նախարարին. նրա առաջին տեղակալը լինի: 
Փորձագետները, սակայն, համոզված են՝ Ադրբեջանի կողմից պատերազմը լեգիտիմացնելու մասին հայտարարությամբ իրականում Փաշինյանն է փորձում առաջիկայում նոր տարածքային զիջումները լեգիտիմացնել: 
Եթե Նիկոլ Փաշինյանը խոսում է պատերազմի վտանգի մասին, նշանակում է՝ իր հռչակած խաղաղության օրակարգը, որով գնաց ընտրությունների ու հաղթեց, տապալվել է. ասում են ընդդիմախոսները: Խոստացած խաղաղության փոխարեն պատերազմ բերողը պետք է հեռանա: Իսկ Փաշինյանը շարունակում է պնդել, որ խաղաղությունն այլընտրանք չունի, նույնիսկ, երբ Ալիեւը պատերազմ է ցանկանում: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում