16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Ես շնորհակալ եմ իմ բոլոր այն ընկերներին, գործընկերներին, որոնք միացան Բերձորի (Լաչին) և Աղավնոյի փրկության նախաձեռնությանը, բարձրաձայնեցին խնդրի մասին, հաճախակի այցելեցին նշված վայրեր ու տեղում ծանոթացան այնտեղ ապրողների, իրականության հետ։ Այս մասին գրել է լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը։
«Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեին, լռության մատնելով ու հանրային ուշադրությունը շեղելով, հերթական գաղտնի գործարքը անել և մարդկանց վերջին պահին փաստի առաջ կանգնեցնել։
Այս անգամ չստացվեց Փաշինյան-Ալիև ծպտյալ եղբայրության ծրագիրը, քանի որ մեզ հաջողվեց խախտել նրանց կողմից Լաչինը հանձնելու լռությունը։ Հիմա դա դարձել է քաղաքական օրակարգ, ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանը ստիպված եղավ հրապարակային խոստովանել, որ պատրաստվում է հանձնել Բերձորը, Աղավնոն։ Իսկ եթե ասում է երկրի ղեկավարը, ապա դա ստանում է հանրային, հետո նաև միջազգային լայն արձագանք՝ իր հետևանքներով հանդերձ։
Մենք կարողացանք հասնել նրան, որ Նիկոլ Փաշինյանը խոստովանի Ալիևի հետ իր դավադրության մասին, իսկ Ադրբեջանում էլ հունիսի 29-ին տեղի ունենա չնախատեսված քննարկում Բերձորի վերաբերյալ։
Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք նաև հասնել այլ մարտավարական նպատակների»։