կարևոր
730 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-28 15:47

Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 29-ն` ժամը 10:00-ից մինչև հունիսի 30-ը` ժամը 10:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի և Ույծ գյուղի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: