կարևոր
1273 դիտում, 8 ամիս առաջ - 2022-06-28 14:28

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդլայնել է ամերիկյան անցանկալի անձանց ցանկը ևս 25-ով։ Ցուցակում ընդգչկվել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ի պատասխան ռուս քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ԱՄՆ օրեցօր ընդլայնվող պատժամիջոցներին, ամերիկացի 25 քաղաքացիներ ընդգրկվում են  ստոպ-ցանկում, որոնք պատասխանատու են սենատորների ռուսատյաց ուղղության ձևավորման համար, «Մաքֆոլ-Երմակ» խումբը, որը մշակում է առաջարկություններ հակառուսական սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները»,- ասված է հայտարարությունում։

Մասնավորապեսմ, պատժամիջոցների տակ են հայտնվել ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենն ու նրանց դուստրը՝ Էշլի Բայդենը։

Ցանկը՝ այստեղ։