08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 26-ի դրությամբ ցածր է մնում 6 սանտիմետրով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունիսի 26-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 75 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 81 սանտիմետր նիշի դիմաց։ Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարվա հունիս ամսին Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 33 միլիոն 144 հազար խորանարդ մետր ջուր, իսկ 2022 թվականի հունվարից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 142 միլիոն 222 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։