կարևոր
514 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-28 13:11

Ռուսաստանը չի ընդունել Ղարաբաղի ապագան քննարկելու՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հրավերը. Պետդեպ

Ռուսաստանը չի ընդունել Ղարաբաղի ապագան քննարկելու՝ ԵԱՀԿ ՄԽ-ի հրավերը. Պետդեպ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերը գործընկերների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Բյուրոյի  Twitter-ում տարածած հաղորդագրության մեջ նշվել է նաև, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը հրաժարվել է մասնակցել քննարկմանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում է գրառման մեջ: