կարևոր
415 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-28 09:54

Պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին․ «Հրապարակ»

Պատրաստվում են ՏԻՄ ընտրություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանականները կրկին ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ, ակնկալում են նրանց օգնությունը, որ նախորդ աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների պես խոշոր հաշվով չպարտվեն ընդդիմադիրներին։ Որոշ համայնքներում էլ համայնքապետի կամ ավագանու պաշտոններին նախկինների մարդկանց են առաջադրել։ Դիցուք, Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղի ՔՊ-ական թեկնածու Անզոր Ուռուսյանը ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մտերիմներից է, դեռեւս նախորդ՝ 2017-ի ընտրություններին Ուռուսյանն առաջադրվել էր, ունեցել էր Սահակյանների աջակցությունը, սակայն պարտվել էր անկուսակցական Ջամս Մախմուդովին։ Այս անգամ նա ոչ միայն Սահակյանների, այլեւ իշխանական պատգամավոր՝ ապարանցի Մաթեւոս Ասատրյանի աջակցությունն ունի։

Ի դեպ, Ալագյազը միակ  համայնքն է, որտեղ աշնանը սպասվող ընտրություններն անցկացվելու են ոչ թե համամասնական կարգով, այլ՝ մեծամասնական: Այսինքն՝ թեկնածուները ոչ թե կուսակցական ցուցակներով են առաջադրվելու, այլ՝ միայնակ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մինչեւ 4 հազար բնակիչ ունեցող համայնքներում մեծամասնական ընտրակարգն է գործում: Իհարկե, ՔՊ-ում օրենքի իմացության հետ կապված խնդիրներ ունեն եւ օրերս կուսակցության ֆեյսբուքյան էջով ներկայացրին ցանկ՝ կից գրելով, որ այս մարդիկ են գլխավորելու «առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները»։ Երեկ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ կուսակցությունում չգիտե՞ն, որ Ալագյազում այլ ընտրակարգ է գործելու։ Պատգամավորը դրական պատասխան տվեց՝ ասելով, թե պարզապես իրենց թեկնածուներին են ներկայացրել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում