15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն ուրբաթ օրը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համալրման հարցը եւ որոշել ներկայացնել ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։ Սեպտեմբերին լրանում է նրա՝ ՀՌՀ անդամության ժամկետը․ նա ընտրվել է 2016-ի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2019-ին ՀՌՀ նախագահ է դարձել եւ կատարել իշխանությունների բոլոր հանձնարարությունները։ Հակոբյանին ընտրելու է ԱԺ-ն։
ՔՊ-ն առաջիկա օրերին կառաջադրի Հակոբյանի թեկնածությունը, ապա արտահերթ նիստում կընտրի նրան։ Ի դեպ, ՔՊ-ում տրտնջում են, որ մինչեւ հուլիսի կեսերը, չի բացառվում՝ վերջը, խորհրդարանում պետք է լինեն, քանի որ արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն՝ կիսատ մնացած նախագծերն անցկացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում