կարևոր
547 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-28 09:14

Ինչո՞ւ է իշխանությունը շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում. «Հրապարակ»

Ինչո՞ւ է իշխանությունը շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում քննարկում են մինչեւ տարեվերջ Երեւանի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Օրերս գրել էինք, որ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նոր նախագիծ, որը հնարավորություն կտա ավագանուն ինքնալուծարվելու որոշում կայացնել։

Այս շտապողականությունը մի քանի բացատրություն ունի․ ժամանակն իրենց օգտին չի խոսում, չեն ուզում հերթական ընտրություններին գնալ, որ ընդդիմությունը պատրաստվելու ժամանակ չունենա: Բացի այդ` արտաքին գործընթացները, օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրումը, չեն կարող շատ ձգել, իսկ ցանկացած փաստաթղթի ստորագրում կնվազեցնի իշխանության վարկանիշը։ Թեեւ իշխանությունը հույս ունի, որ Տիգրան Ավինյանը ՔՊ-ի հետ ամենաքիչ ասոցացվող թեկնածուներից է, եւ նրա կողմից Երեւանի ավագանու ցուցակը գլխավորելը կնվազեցնի պարտության հավանականությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում