կարևոր
559 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 21:07

Շարունակվում է Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների ներկայությամբ, վերաքննիչ դատարանում ընթանում է Նիկոլ Փաշինյանի հանդեպ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը: «Որպես Հայաստանի քաղաքացի՝ լեգիտիմ ակնկալիք ունեմ, որ իմ երկրի ղեկավարը դավաճան չէ». դատական նիստի ընթացքում ասաց Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: 
Դեռ 2021-ի հունիսին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ, սակայն հաղորդումն առանձին քննության առարկա չէր դարձել, այլ բաժանել էր ու կցել ուրիշ գործերի: Այս հանգամանքը բողոքաբերները դիտարկեցին որպես Դատախազության անգործություն, սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց բողոքը: Այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը վիճարկել են Վերաքննիչ դատարանում: 
Փաստաբան Մարտիրոսյանը նշում է՝ թեեւ դատարանը գոյություն չունեցող բաներ է քննարկում, միեւնույն է Փաշինյանը պետք է մեղադրյալի կարգավիճակ ստանա: Նա հարց է ուղղում դատախազին՝ արդյոք 5000 զոհի կյանքը դատախազության համար այնքան չարժեր, որ առանձին քններ գործը: 
Դատավորը սանկցիա կիրառեց Մինասյանի պաշտպանի նկատմամբ՝ պատճառաբանելով, թե՝ անհարկի շատ է միջամտում: 
Զոհվածների ծնողները, որ ցանկանում էին այս գործով տուժողի կարգավիճակ ստանալ, բողոքում են, որ նիստերը պարբերաբար անհարկի հետաձգվում են՝ տարբեր պատճառաբանություններով: Նրանք վճռական են՝ հետեւելու, որ դատարանն օբյեկտիվ քննի գործը: 

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում