կարևոր
709 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 20:30

Թշնամին նորից սպառնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանի նախագահը բռնազավթած Քարվաճառում զորամաս է բացում ու սպառնալիքների նոր չափաբաժնով մատ թափ տալիս հայերի վրա: Հայաստանի հետ խաղաղության մասին ամբողջ ելույթի ընթացքում ոչ մի բառ: Զինվորականների առջեւ միայն ռազմատենչ հայտարարություններ: Ալիեւը գլուխ է գովում, թե ադրբեջանական բանակը 44-օրյա պատերազմից հետո ավելի է հզորացել եւ վերջին մեկ ու կես տարում զբաղեցրել շահավետ բոլոր դիրքերը սահմանի երկայնքով: Մեկ տարուց ավելի է ադրբեջանական զինուժը ներխուժել ու տեղակայվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում: 
Շոուների սիրահար Բաքվի բռնապետը ցույց է տալիս սարի վրա մեծ տառերով գրված իր խոսքերը, թե երկաթե բռունցքը տեղում է: Հայի վրեժից վախեցող Ալիեւի այս սպառնալիքն էլ ուղղված է, իր իսկ բառերով, Հայաստանի ռեւանշիստական ուժերին: 
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի գնահատմամբ՝ Ալիեւը պատրաստվում է պատերազմի՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից նոր շրջաններ զավթելու համար, թիրախում առաջինը Սյունիքն է: Իսկ Հայաստանի գործող ինշխանությունը, ըստ քաղաքագետի, դիմադրելու ծրագրեր չունի: 
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանի եւ Իրանի մոտեցումների արդյունքում է միայն, որ հայկական կողմը բանակցային օրակարգում վերջերս սկսել է ադրբեջանական թեզերից տարբերվող հայտարարություններ անել, ինչն էլ հանգեցրել է Ալիեւի այս ռազմատենչ հռետորաբանությանը:

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում