08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
Ընդամենը օրեր առաջ ընդունվեց համայնքները եւս մեկ անգամ խոշորացնելու օրենքի նախագիծը, որն ըստ իշխանության կհեշտացնի համայնքների կառավարումը, իսկ ընդդիմադիր պատգամավորների պնդմամբ՝ ճիշտ հակառակը. սա նոր միջոց է կիրառելու իրենց լծակները այն համայնքներում, որտեղ ձայների մեծամասնությունն իրենցը չէ:
Նոր խոշորացումներ կիրականացնեն սեպտեմբերի 25-ի ընտրություններում: Համայնքների միավորման դեպքում Թալին խոշորացված համայնքի բնակչությունը կկազմի 37,6 հազար մարդ, Ճամբարակինը` 15 հազար, խոշորացված Ալավերդի համայնքինը` 42, Տաշիրինը` 28, իսկ Սիսիան խոշորացված համայնքինը՝ մոտ 31,5 հազար մարդ: Արմինե Կյուրեղյանը վստահ է, որ սա ճնշում գործադրելու միջոց է: Պատգամավորի համոզմամբ՝ ընտրություններին մասնակցող որոշակի խումբ դուրս է մնում քվեարկությունից:
Արդեն հայտնի է, թե ովքեր են գլխավորելու իշխող Քաղաքացիական պայմանագրի համամասնական ցուցակները մի շարք խոշորացված համայնքներում, այդ թվում՝ Ալավերդիում, Բերդում, Թալինում, Չարենցավանում, Տաշիրում, Քաջարանում սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ընդդիմադիրներից՝ Դաշնակցությունը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին՝ հաստատեց Արմենուհի Կյուրեղյանը. այս պահին քննարկում են՝ որտեղ առանձին, որտեղ՝ դաշինքով. ցուցակների առաջին համարները դեռ հստակ չեն:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը