18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Պատճառը՝ հորդառատ անձրեւներից Թերեք գետի վարարումն է: Ինչի հետեւանքով փլուզում է եղել: Վնասված հատվածը մոտ 80 կմ է: Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի խոսքով տարանցիկ այս ճանապարհը մոտ 2 շաբաթ էլ փակ կմնա ու թե՛ ներմուծման, թե՛ արատահանման տեսանկյունից խնդիրներ կառաջացնի:
Տարերային աղետների, բնակլիմայական փոփոխությունների, կամ էլ գուցե քաղաքական նպատակահարմարությունից կախված տարանցիկ ճանապարհի փակման խնդիր միշտ առաջանում է, նշում է Խաչատրյանը: Դրա լուծման միակ պատասախանատուն ըստ տնտեսագետի կառավարությունն է, սակայն մինչ օրս նման դեպքերի համար արտահանման այլընտրանքային ճանապարհ չի մշակվել:
Շուտ փչացող ապրանքատեսակները փլուզման պատճառով ճանապարհին երկար մնալ չեն կարող՝ անհանգստացել են մարդիկ: Գյուղացուն աջակցելու եւ ներքին շուկայում ծիրանը սպառելու համար համացանցում ֆլեշմոբ են սկսել` գնիր ծիրան, օգնիր գյուղացուն հեշթեգով: ՏնտեսագետԿառլեն Խաչատրյանը սակայն վստահ է՝ այս հարցը մարդկանց բարի կամքին թողնել չի կարելի:
Մինչ համացանցում ակտիվ քննարկվում է, թե ինչպես կազմակերպել ծիրանի սպառումը, այդ ընթացքում մեր երկրի այցեքարտը համարվող միրգը ծառներին հասունանում է կամ բեռնատարներում փչանում:
Մանրամասները՝ Ալիսա ՄԵլքոնյանի տեսանյութում