15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Յոթի խմբի (G7) ղեկավարներին հայտարարել Է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների համար ժամանակը չի եկել եւ որ Ուկրաինան պետք Է համախմբի իր դիրքերը: Հունիսի 27-ին այդ մասին հաղորդել Է AFP գործակալությունը վկայակոչելով Ելիսեյան պալատը։
«Նախագահ Զելենսկին բոլորին շատ հստակ պատասխան տվեց, որը հետեւյալն Է, որ այժմ ժամանակը չԷ բանակցությունների համար:
Ուկրաինան դրանք կսկսի այն ժամանակ, երբ կկարողանա դրանք վարել ուժեղ դիրքից»,- նշել են Ելիսեյան պալատում: Զելենսկին տեսակապով հանդես Է եկել G7-ի գագաթնաժողովում, որը տեղի Է ունենում Բավարիայի Էլմաու դղյակում՝ Գերմանիայի հարավում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: