կարևոր
2062 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-27 12:50

Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սո՞ւտ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությո՞ւն․ Արթուր Ղազինյան

Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սո՞ւտ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությո՞ւն․ Արթուր Ղազինյան

30-ի հասնող հեղինակավոր լրատվամիջոցներ հրաժարվել են մասնակցել կենսաբանական միավորի ասուլիսին, քանի որ բոլոր հարցերը նրան արդեն տրված են, բոլոր որակումները, գնահատականները, պիտակները տրված են, ավելին ասել հնարավոր չէ, ուղղակի ամոթ է: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Սրան ի՞նչ հարց տաս, ի՞նչ պատասխան ակնկալես, նոր սո՞ւտ, նոր կեղծի՞ք, նոր դավաճանությո՞ւն:

Բոլոր ստերն ու կեղծիքները բացահայտված են, նրա դավաճանության բոլոր դրվագները պարզ են: Հասկացողներն արդեն վաղուց հասկացել են, չհասկացողներին որևէ բան բացատրելն այլևս անօգուտ է. ժամանակի ընթացքում կհասկանան: Նա այլևս ավարտված է, թե որպես մարդ, թե որպես քաղաքական գործիչ, նա այլևս իշխանություն չունի Հայաստանում, նրա հետ խոսլու, հարց ուղղելու կամ բանավիճելու ՈՉ ՄԻ պատճառ չկա: Իր փոխարեն ինքնասիրություն ու արժանապատվություն ունեցող ցանկացած մարդ վաղուց հրաժարական էր տվել, իսկ պատվախնդիրը՝ ինքնասպան էր եղել:

Բայց սա ոչ միայն դեռ շնչում է, այլև դեռ զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը ու ասուլիսներ է կազմակերպում»։