05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Այսօր Վրաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է Վերին Լարսի ճանապարհահատվածի փակ լինելու մասին, որը պայմանավորված է եղանակայի պայմաններով։ Տարբեր տեղեկություններով ճանապարհի վերանորոգման աշխատանքները կարող են տևել 1-2 շաբաթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրեն Պարսյանը։
«Այս ժամանակահատվածը գյուղմթերքի արտահանման ամենակտիվ շրջանն է, նույնիսկ մի քանի օրը մեծ վնաս կհասցնի արտահանողներին և գյուղատնտեսներին, քանի որ բերքը ծառի վրա կամ սառնարանում չի կարող սպասել այդքան ժամանակ։
Վերին Լարսի անցակետը փակ լինելու, դոլարի արժեզրկման և վառելիքի ծախսերի ավելացման պատճառով արտահանողներն արդեն իսկ մեծ կորուստներ են կրել մայիս-հունիս ամիսներին, ևս մեկ հարվածի նրանք ուղղակի չեն դիմանա․ կսնանկանան և իրենց հետ կսնանկացնեն հազարավոր գյուղացիական տնտեսություններ։
Հետևաբար, ՀՀ կառավարությունը հրատապ պետք է բանակցություններ սկսի տարածաշրջանի բոլոր երկրների հետ այլընտրանքային ժամանակավոր ճանապարհ բացելու ուղղությամբ։
Հ․Գ․ Եթե ՀՀ կառավարությունը ձախողի գյուղմթերքի արտահանումը, ապա չի կարողանալու ապահովել 2022 թվականի համար տնտեսական աճի ցուցանիշը»։