կարևոր
520 դիտում, 1 ամիս առաջ - 2022-06-27 09:38

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Աթենք

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Աթենք

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: