05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայտնի սրախոս իրավաբան Գեւորգ Պետրոսյանը 20-25 տարեկանների հետ փասատաբանական դասաընթացների է մասնակցել: Չի նեղվում. ասում է՝ քաղաքական գործունեությամբ զբաղվելուն փաստաբանի կարգավիճակը չի խանգարում:
Փաստաբանական դպրոցի շրջանավարտների երդման հանդիսավոր արարողությունն է: 72 փասատաբան միացան իրավական ոլորտի իրենց գործընկերներին: Հասմիկ Հակոբյանը շրջանավարտներից մեկն է, արդեն մեկ տարվա աշխատանքային փորձ ունի իրավական ոլորտում, որպես փաստաբան էլ կաշխատի արտոնագիրը վերցնելուց հետո:
Փաստաբանների պալատի նախագահը վերջին տարիներին մեծ հոսք ու հետաքրքրվածություն է նկատում դեպի այս ոլորտը: Նշում է՝ Իրավաբանության ֆակուլտետի ուսանողների 70-80 տոկոսն ընտրում է հենց փաստաբանի մասնագիտությունը:
Սկսնակ փասատաբաններին փորձառու գործընկերների մաղթանքը մեկն է՝ գործունեության ընթացքում չկորցնել արդարության ու արդարադատության ընկալումը:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում