կարևոր
1564 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-25 20:47

«Մեկնաբանություն անպայման կլինի»․ Միրզոյանը՝ Լավրովի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի արտգործնախարարի՝ Բաքվում արած հայտարարությունները մեկնաբանել մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ոչ մի կերպ չի համաձայնում: Փոխարենը, Երեւանում գտնվող, նրանից քիչ այն կողմ կանգնած Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն է արձագանքում: Նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին Սերգեյ Լավրովի այս դիտարկումներին է անդրադառնում: 
Իսկ թե ինչն է բխում հայկական կողմի շահերից, գոնե հայկական երկրորդ հանրապետությունում շատ լավ գիտեն. հնարավոր ամեն ինչ պետք է անել, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգվի եւ առանց որեւէ սահմանափակման կամ վերապահության իրացվի: Բեգլարյանը, որը նաեւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանն է եղել, իրավունքների մեջ ինքնորոշման իրավունքի հարգումն ամենահիմնարարն է անվանում իրենց համար: 
Ինչեւէ, այն, ինչ ամենահիմնարարն է Արցախում, այլեւս ամենաառաջնայինը չէ բոլոր այն ձեւաչափերում, որտեղ ղարաբաղյան խնդիրն է քննարկվում: Հայաստանյան իշխանությունները «կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին են խոսում, բրյուսելյան հարթակում էլ Եվրոպական խորհրդի նախագահն Արցախի ժողովրդին «Ղարաբաղի էթնիկ հայություն» է ներկայացնում:  
«Հետկոնֆլիկտային կարգավորում» արտահայտությունն օգտագործելը եւ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթից խուսափելը եւս, ինչ խոսք, հուսադրող չէ հայանպաստ լուծում գտնելու փնտրտուքի ժամանակ: 
Ամեն դեպքում, նոր բառապաշարի կիրառումը, Արցախի պետնախարարի համոզմամբ, կարող է որոշակի ցուցիչ լինել, որ այլ միտումներ, ընդ որում՝ վտանգավոր միտումներ են զարգանում, որոնք պետք է կանխել կամ գոնե փորձել կանխել: 

Մանրամասները ներկայացնում են Անահիտ Իվանյանը և Անահիտ Հովհաննիսյանը