կարևոր
1948 դիտում, 1 տարի առաջ - 2022-06-25 19:20

«Քաղաքական արշավ է «Երկիր Մեդիայի» դեմ»․ Բագրատ Եսայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հյուսիսային Կորեայում աշխատելու առաջարկ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրենն անում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահին: Բագրատ Եսայանը այսպես հակադարձում է Հանրայինի եթերում Հակոբյանի վերջին հարցազրույցին. պնդում է, որ Տիգրան Հակոբյանի ղեկավարած հանձնաժողովը փորձում է միջամտել հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությանը, բովանդակությունը որոշել: «Երկիր Մեդիայի» տնօրենը համոզված է, որ իրեն փորձում են ամեն գնով մեկուսացնել՝ իր ղեկավարած հեռուստաընկերության քաղաքականության համար: 
Բագրատ Եսայանի ներգրավմամբ քրեական գործի նախաքննությունը նախօրեին է ավարտվել: Ակնկալում է, որ շուտով դատաքննության փուլը կմեկնարկի: Չնայած գործն արդեն մոտ երկու տարի է ՝ հարուցված է, բայց միայն երկու շաբաթ առաջ էր նախաքննական մարմինը միջնորդել կալանավորել Եսայանին: Դատարանը կալանքի հիմքեր չէր գտել: Այս գործով արագ զարգացումների պատճառներին հեռուստաընկերության տնօրենն իր մեկնաբանությունն ունի:  
Քաղաքական պատվերով ոչ միայն դատական մարմիններն են փորձում ճնշել «Երկիր Մեդիայի» աշխատանքն, այլեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը. պնդում է Եսայանն ու հիշեցնում, որ հեռուստաընկերության դեմ վարույթ է հարուցվել հեռարձակվող հեռուստասերիալի համար: 
«Երկիր Մեդիայի» դեմ հարուցված վարչական վարույթի քննությունը հուլիսի 4-ին է: Տիգրան Հակոբյանը նիստին հրավիրում է բոլոր նրանց, ովքեր կասկածներ ունեն, թե կարող է ոտնահարվել խոսքի ազատության սկզբունքը: Բագրատ Եսայանն էլ հավաստիացնում է՝ ի վնաս հեռուստաընկերության կայացված ցանկացած որոշման դեմ պայքարելու է բոլոր ատյաններում՝ մինչեւ Եվրոպական դատարան: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում