11.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 +0.31 | |
GBP | 495.67 +4.92 | |
EUR | 419.78 +4.30 | |
GEL | 150.47 +0.32 | |
RUB | 6.7 -0.01 |
Սպառողների պնդումներին հակառակ, որ մեր երկրում դոլարն արժեզրկվում է՝ գները բարձրանում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ մթերքն էժանանում է:
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալով, սակայն, 2022-ի մայիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 9% գնաճ կա: Մասնավորապես, սննդամթերքը թանկացել է 14.5%-ով, ոչ պարենային ապրանքները՝ 6.8%-ով, իսկ ծառայությունները՝ 4.8%-ով:
Գեղամ Գեւորգյանի խոսքով՝ դրամի արժեւորման շնորհիվ նաեւ անհնար է չնկատել վերջին ամիսներին ներմուծվող ապրանքատեսակների գների որոշակի անկումը: Տնտեսագետը համակարծիք է, որ դա սպասելի էր ու կանխատեսելի, բայց, շեշտում է՝ որեւէ արդյունք դեռեւս չկա: Հետեւաբար, ըստ Լիլիա Ամիրխանյանի, առանձնապես մեծ հույսեր ունենալ պետք չէ:
Այս պարագայում, շեշտում է տնտեսագետը, առավել քան երբեւէ պետք է շուկայի վերահսկողություն: Քաղաքացիներն էլ փաստում են. ոչ մեծ տոպրակով խանութից դուրս են գալիս՝ դրամապանակը դատարկ:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը